Բանակի գլխատում են ուզում հրաժարական պահանջողները․ պատերազմի մեջ ենք՝ կորպուսն անտեր էր մնացել․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ

-Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան դեպքից հետո հանրության մի մասը սպասում էր, որ պաշտպանության նախարարը, ԳՇ պետի տեղակալը հրաժարական կներկայացնեին։ Ինչո՞ւ նրանք հրաժարական չտվեցին։

-Նախ՝ ցավակցում եմ մեր զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հրաժարականների հետ կապված՝ ծառայությունից ազատվել են շատ մարդիկ, որոնք չպետք է ազատվեին։ Շատ խիստ է այս մոտեցումը։

–Հասարակությունն ավելի խիստ մոտեցում էր պահանջում, որ հեռանային ԳՇ պետը, պաշտպանության նախարարը։

-Դե տեսեք՝ այդպես մտածողներն ուզում են գլխատել ամբողջ պաշտպանությունը։ Ես կարծում եմ, որ շատ մարդ է ազատվել իր ծառայողական պարտականությունները կատարելուց, և կորպուսը մնացել է, այսպես ասած, անտեր։ Կարելի էր մեկին ազատել, մյուսներին ծառայողական քննությունից հետո կա՛մ ազատեին, կա՛մ դատապարտեին, ովքեր մեղքի բաժին ունեին։ Մինչև քննությունը չավարտվի, պատժվողներ էլի կլինեն, բայց, իմ կարծիքով, չէր կարելի կորպուսի ամբողջ հրամանատարությանն ազատել։ Մենք պատերազմական վիճակի մեջ ենք, բայց այդ կորպուսը գլխատեցինք։

-Պարո՛ն Մելքոնյան, Ազատ գյուղում եղել է մոդուլային տնակ, բայց չի՞ օգտագործվել։

-Այդ տնակից եղել է, ես տեսել եմ։

-Դուք չհետաքրքրվեցի՞ք՝ ինչու չի օգտագործվում դա։

-Հետաքրքրվել եմ, ասում են՝ «այնտեղ ավելի տաք է, տաքությունը կարելի է ապահովել»։

-Այսինքն՝ անպետք ի՞ր են գնել։

-Չէ, շատ նորմալ տնակներ են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան