Նոր քրգործ` զինանոցի հրդեհի և 15 զինվորի մահվան դեպքով. 5 օր անց մեղադրյալներ դեռ չկան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զինվորական կացարանի հրդեհման և 15 զինվորների մահվան դեպքով նոր քրգործ է հարուցվել՝ զինվորական պաշտոնյաների կողմից ենթադրյալ անփութություն դրսևորելու հիմքով։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը։

Չնայած դրան՝ 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքից 5 օր անց մեղադրյալներ ու ձերբակալվածներ դեռևս չկան։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեից միայն հայտնում են, որ ավարտվել է 15 զինվորների դիերի նույնականացումը, իսկ նախաքննությունը շարունակվում է, փաստաթղթեր են ուսումնասիրվում։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն առանց անուններ տալու նշեց, որ հարցաքննվել են տասնյակ զինվորականներ։

Մինչ ՔԿ խոսնակը հայտարարում է, որ որևէ մեկին մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցներ են անհրաժեշտ, Նիկոլ Փաշինյանը դեպքի հենց առաջին օրը Կառավարության նիստի ժամանակ նկարագրեց հրդեհի պաշտոնական վարկածը, թե ինչպես է օրվա պատասխանատու սպան վերցրել ավտոբենզինը և փորձել վառարանի կրակը թեժացնել, ինչի հետևանքով նախ իր ձեռքն է հրդեհվել, ինչից հետո բենզինի տարան գցել է սենյակում։

Քննչական կոմիտեն հանրությանը ցնցած այս դժբախտ պատահարին հաջորդած 5 օրերի ընթացքում միայն մեկ հայտարարություն է տարածել, որը հաջորդեց Կառավարության նիստում Փաշինյան-Քյարամյան երկխոսությանը։ ՔԿ-ն հանգամանալից նկարագրում է հրդեհի տեսարանը, որը շատ նման էր Փաշինյանի ներկայացրածին։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն այսօր Factor TV-ին փոխանցեց՝ հիմնական վարկածը սա է։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմայանը մտահոգիչ է համարում այն, որ մինչ այս պահը մեղադրյալների շրջանակը հայտնի չէ։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը գործում են վարչապետի ներկայացրած սցենարի համաձայն։

Դեպքից ժամեր անց Նիկոլ Փաշինյանն աշխատանքից մի շարք զինվորականների ազատեց պաշտոններից, այդ թվում՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին։ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ զինվորակնների պաշտոնանկությունները հասարակությանը փոքր-ինչ հանգստացնելու համար էր, այնինչ, ըստ Թովմասյանի, պատասխանատուները Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են։

ԱԺ նախագահի խոսքով՝ պետք չէ դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնել։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՔԿ-ի առաջ քաշած վարկածն իրական է, քանի որ այրվածքներ ստացած զինվորների հետ հանդիպման ժամանակ իրեն էլ նույնն են պատմել։ Սիմոնյանի խոսքով՝ իր կուսակից Պապիկյանի հրաժարականի անհրաժեշտություն չկա։

Ինքը՝ Սուրեն Պապիկյանը որևէ կերպ չի մեկնաբանում իր հրաժարականի պահանջը, փոխանցեց ՊՆ մամուլի խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան