Պուտինի՝ Վալդայում գտնվող նստավայրից 6 կմ հեռավորությամբ «Պանցիր Ս-1» համակարգ է տեղակայվել

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

ՌԴ Նովոգորոդսկի շրջանի Յաշչերովո գյուղում նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրից  6 կմ հեռավորության վրա, հավանաբար, «Պանցիր Ս-1» զենիթահրթիռաթնդանոթային համակարգ է տեղակայվել։ Այս մասին հայտնում է «Ագենստվո»-ն՝ վկայակոչելով Վալդայի բնակիչներից մեկի տրամադրած լուսանկարը, գրում է Meduza-ն։

Ըստ լուսանկարի հեղինակի՝ հակաօդային պաշտպանության համակարգի հաշվարկը տեղադրվել է մի քանի շաբաթ առաջ։ Յաշչերովոյի և հարակից գյուղերի այլ բնակիչներ լրատվամիջոցին հաստատել են, որ գյուղում հակաօդային պաշտպանության համակարգ է տեղադրվել։

Զրուցակիցներից մեկն էլ ասել է, որ համակարգի մոտ մարտական հերթապահություն է իրականացվում․ այնտեղ մշտապես առնվազն երեք զինվորական կա, իսկ ռադիոտեղորոշիչ կայանի ալեհավաքը պտտվում է։

Նշվում է, որ Յաշչերովոյի մերձակայքում չկան կարևոր ենթակառուցվածքներ, ռազմավարական օբյեկտներ, խոշոր ձեռնարկություններ կամ ռազմական տեխնիկայի և անձնակազմի մեծ կուտակումներ։

ՌԴ ՊՆ-ն կամ Կրեմլը դեռևս չեն մեկնաբանել Վալդայում ՌԴ նախագահի նստավայրի մոտ ՀՕՊ համակարգերի մասին տեղեկատվությունը։

Հավելենք, որ անցյալ շաբաթ էլ համացանցում հրապարակվել էին հակաօդային պաշտպանության համակարգերի տեսանյութեր և լուսանկարներ, որոնք հայտնվել են Մոսկվայի կենտրոնում, մասնավորապես՝ ՌԴ ՊՆ շենքի վրա։

Էմմա Չոբանյան