Սեյրան Օհանյանին մեղադրանքներ կարող են առաջադրվել․ Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ-ին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հնարավոր է՝ Սեյրան Օհանյանին 3 քրեական վարույթներով մեղադրանքներ առաջադրվեն։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր, որոնց կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Ըստ Դատախազության՝ առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, երկու դրվագով կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Երկրորդ վարույթով ձեռք բերված տվյալների համաձայն՝ Օհանյանը խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, նաև վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Երրորդ քրեական վարույթով էլ, Դատախազության պնդմամբ, նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:  Գլխավոր դատախազությունն այս երեք գործից մանրամասներ  չի հայտնում։ Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ հանգամանքները կներկայացվեն Ազգային ժողվում։

Սեյրանին Օհանյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու և նրան մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները շրջանառվում էին ամիսներ առաջ։ Շուրջ ութ տարի Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Օհանյանն իր նկատմամբ իրականացվող գործընթացը որակեց շոու և պնդեց՝ երեկ Գեղարքունքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ զորանոցի հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվեց, իշխանությունը նման քայլով փորձում է շեղել հանրությանը։

Քրեական վարույթներից մանրամասներ Օհանյանը, սակայն, չհայտնեց։ Ասաց՝ գործընթացի վերաբերյալ իրեն դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել։ Մինչդե,ռ ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո խորհրդարանի ղեկավարն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Factor.am-ին փոխանցեց՝  պատգամավոր Սեյրան Օհանյանը, ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը, տեղեկացվել է։ Ալեն Սիմոնյանը նրան պաշտոնական նամակ է ուղարկել «մալբրի» համակարգով։

Իշխանական պատգամավորները հարցի առնչությամբ մեկնաբանություններից այսօր հրաժարվում էին։ Մի քանի բառ խոսեց միայն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը։

2008-2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանն իրավապահների ուշադրության կենտրոնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով։ Դատախազությունը պահանջում է Օհանյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 1 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք՝ 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում, ամառանոց Սևանի ափին: Բռնագանձման ենթակա են նաև մոտ 1 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ։ Անցած տարվա նոյեմբերին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դեկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանը կսկսի Սեյրան Օհանյանի գործով քննությունը: Մինչ այժմ, սակայն, նիստերի անցկացման մասին տեղեկություն չկա։

Վերադառնալով Դատախազության՝ այսօր ներկայացրած երեք միջնորդագրին, հերթական քառօրյան ավարտվել է ընդամենը երկու օր առաջ, հաջորդը նախատեսված է փետրվարի 7-ին,  նշանակում է՝ Դատախազության միջնորդագրերը կքննարկվեն հենց այդ օրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան