«Նուբարաշեն» ՔԿՀ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհու մոտ արգելված իրեր են եղել. նա ձերբակալվել է

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Է. Մ.-ի մոտ եկած քաղաքացուհի Ա. Ե.-ին: Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկությամբ վերջինիս կիսաճիտք կոշիկի միջից հայտնաբերվել են փաթեթներ, որոնց մեջ առկա են եղել թմրամիջոցներին նմանվող կասկածելի զանգվածներ՝ փաթեթների հետ միասին 2,8 և 3.5 գրամ քաշ կազմող, համապատասխանաբար՝ մուգ դարչնագույն, փոշենման և դեղնականաչավուն, բուսական զանգվածներ, ինչպես նաև՝ փաթեթների հետ միասին 4,2 գրամ և 3,1 գրամ քաշ կազմող, համապատասխանաբար՝ սպիտակ, բյուրեղանման և մուգ դարչնագույն մածուցիկ զանգվածներ:

Դեպքի շրջանակներում ժամը 12:20-ի սահմաններում խուզարկություն է իրականացվել նաև վերոնշյալ դատապարտյալի խցում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և 5 զույգ ականջակալ:

Քաղաքացուհի Ա. Ե.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: