Էրդողանը Հունաստանին մեղադրել է Լոզանի պայմանագիրը խախտելու մեջ

Լուրեր

29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի դիրքորոշումը բավարար չէ տարածաշրջանի ճակատագիրը որոշելու համար։ Այս մասին Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, թե Աթենքն այսօր անտեսում է ինչպես Լոզանի խաղաղության պայմանագրի, այնպես էլ ապառազմականացված կղզիների կարգավիճակի վերաբերյալ այլ միջազգային համաձայնագրերի պահանջները։

«Որևէ տեղ գրված չէ այդ կզղիներում զենքերի տեղակայման մասին։ Սակայն հունական կողմը գործում է հակառակ ուղղությամբ, այսինքն՝ հակասում է միջազգային պայմանավորվածություններին»,- հայտարարել է Էրդողանը։

Նա կրկին սպառնացել է Հունաստանին՝ նշելով, որ Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի «դրա համար ճիշտ պահին»։

«Նրանց (Հունաստանին) մնում է միայն իրավիճակից ելք գտնել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան