Ալիևը Դավոսում դարձյալ դժգոհել է Հայաստանից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում «Եվրասիական միջին միջանցք. ճանապարհից մինչև մայրուղի» թեմայով պանելային քննարկման ժամանակ հերթական անգամ դժգոհություններ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Ցավոք, Հայաստանը չի արձագանքել խաղաղության համաձայնագրի ստորագրման մեր առաջարկին, որը կլինի շատ պարզ և հիմնված կլինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Հանձնակատար Խանը ակնարկել է այստեղ (Դավոսում) Հայաստանի բացակայության մասին։ Նա ասաց՝ Հարավային Կովկասի երկու երկրներ են ներկա, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ:  Ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետև Հայաստանը մերժեց Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մեր առաջարկը»,-ասել է Ալիևը՝նշելով, որ բարձր է գնահատում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

«Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, ով կազմակերպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացել է վրացի գործընկերը։ Մեր առաջարկն էր Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Դա հնարավոր ռիսկերից մեկն է։ Եթե ​​կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը շատ ավելի անվտանգ կդառնա»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան