Վրաստանը դարձել է հարմար լոգիստիկ խողովակ Ռուսաստանի և արտաքին աշխարհի միջև. The New York Times

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ամերիկյան The New York Times թերթը նյութեր է հրապարակում Ռուսաստան ներկրվող արևմտյան ապրանքների մասին։ Ըստ այդ լրատվամիջոցի հեղինակ Իվան Նեչեպուրենկոյի՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով, Ռուսաստանը ստիպված է այլընտրանքային ճանապարհներով առևտրային կապեր գտնել, և դրա համար օգտագործում է Վրաստանը, հաղորդում է Aliq Media-ն։

Հեղինակը նշել է, որ վրաց-ռուսական սահմանին ամեն օր բեռնատարների հերթեր են գոյանում։

«Տարբեր տեսակի ապրանքներով բեռնված բեռնատարներ, օրինակ՝ քիմիական նյութեր, ավտոպահեստամասեր, արդյունաբերական նյութեր և այլն։ Նրանք օրերով սպասում են, որպեսզի հատեն սահմանը, որը սովորաբար սկսվում է Թուրքիայից և ավարտվում ռուսական քաղաքներով, որտեղ արևմտյան ապրանքների մեծ պահանջարկ կա»,- գրել է Նեչեպուրենկոն:

Ըստ նրա՝ Վրաստանը դարձել է հարմար լոգիստիկ խողովակ Ռուսաստանի և արտաքին աշխարհի միջև։ Նրա խոսքով, Վրաստանի և հարևան երկրների (Հայաստան և Ադրբեջան) միջոցով ապրանքների գնումը Ռուսաստանին օգնել է դիմակայել Ուկրաինա ներխուժման հետևանքով առաջացած տնտեսական ճնշմանը:

Ի դեպ, Վրաստանի առաջատար ներդրումային բանկի՝ TBC Capital-ի կատարած հետազոտության համաձայն, 2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների ծավալը եռապատկվել է, և դրա զգալի մասն անցել է վրացական ճանապարհներով։