Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ
Քաղաքականություն
19.01.2023 | 20:29Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:
Արմեն Գրիգորյանն Իզաբել Դյումոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը:
Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով: