Պապիկյանը պիտի հրաժարական տա․ Փաշինյանի թևի տակ նստել է, վազեի՛ր դեպքի վայր՝ տեսնելու ինչ է կատարվել. Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արդեն հրաժարական պիտի տված լիներ՝ գլուխ խոնարհելով զոհված զինծառայողների ընտանիքների առաջ, և առավոտյան Կառավարության նիստին մասնակցելու փոխարեն՝ դեպքի վայր պիտի մեկնած լիներ։ Factor TV-ին տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանն անընդունելի է համարում նաև Կառավարության նիստում տասնյակից ավելի զինծառայողների մահվան հանգեցրած դեպքի վերաբերյալ վարկածների հրապարակումը, քանի դեռ քննչական մարմինները խորքային հետաքննություն չեն կատարել։

«Նստած՝ մեղավորների շրջանակ են մարդիկ հայտարարում։ Վարչապետն անձամբ քննությամբ է զբաղվում՝ ուղղորդում է առանց այդ էլ խիստ ուղղորդված Քննչական կոմիտեի ղեկավար Քյարամյանին, թե ինչպես վարել քննությունը, թե ովքեր են մեղավոր։ Չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի է շարունակել այդպես պետություն ղեկավարել։ Դասակի հրամանատարը հերքել է բենզինի մասին հրապարակվածը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Պաշտոնական վարկածները 15 զինծառայողի մահվան, 3-ի՝ այրվածքներ ստանալու դեպքի վերաբերյալ հրապարակել են այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։

Ըստ ՔԿ ղեկավարի՝ հրդեհը բռնկվել է ջեռուցման անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Սուրեն Պապիկյանն ասել է, որ օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին։ Ըստ նրա՝ մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել, որը բռնկվել է և հնարավոր չի եղել մարել։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՆԳՆ Հրշեջ ծառայությունը պատշաճ ժամկետում տեղ է հասել, բայց հեռավորությունը մեծ է եղել։

Ըստ Փաշինյանի՝ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է հրաման, որով արգելվել է ավտոբենզինի և այլ դյուրավառ հեղուկների օգտագործումը, հրահանգվել դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։ Չնայած դրան, ըստ վարչապետի, ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել բաց կրակի վրա․ «Ինչից հետո այրվել է ոչ միայն վառարանը, նաև բենզինը։ Հրդեհն անցել է վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրաբար՝ ոչ դիտավորյալ։ ՆԳՆ Հրշեջ ծառայությունը պատշաճ ժամկետում տեղ է հասել, բայց հեռավորությունը մեծ է եղել։ Քննություն է ընթանում»։

Հարուցվել է քրեական գործ՝ 532-րդ հոդվածի 4-րդ մասով՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան