Լավրովը խոստովանեց՝ Ադրբեջանը հարձակվում է ՀՀ-ի վրա ՌԴ-ի հետ միասին․ ինչո՞ւ եք ԵՄ-ի դիտորդներից գրգռվել․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Իլհամ Ալիևից մեկ-երկու օր անց ԵՄ-ի դիտորդական առաքելությունից բարձրաձայն սկսեց դժգոհել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Չնայած մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ-ի առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի։ Իհարկե, դա Հայաստանի իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքն Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ, և վստահությունն ամրապնդելու փոխարեն՝ կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել»,- զգուշացրեց Լավրովը։

Ի՞նչ գիտի Լավրովը, որ խնդիրներ են լինելու ԵՄ-ի առաքելության տեղակայումից հետո, կարելի՞ է այս հայտարարությունից հետո կասկածել, որ Ալիևը ՀՀ-ի վրա հարձակումները Լավրովի հետ է քննարկում նախապես։ Պատասխանելով հարցին՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Factor TV-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությունը համարում է խոստովանություն, որ ռուսական կողմը մասնակից է հայկական կողմի դեմ ուղղված Ադրբեջանի գործողություններին։

«Ես խորապես համոզված եմ, որ թե՛ Հայաստանի սահմաններին խժդժությունները, թե՛ Լաչինի միջանցքի երթուղին ժամանակից շուտ փոխելը, թե՛ Արցախի շրջափակումը ռուսների հետ ոչ միայն լուռ համաձայնությամբ է իրականացվում, այլև համատեղ մշակած պլաններ են։ Սա ինքնախոստովանական ակտ է, որ արել է Լավրովը։ Այսինքն՝ ինքն ասում է, որ եվրոպացի դիտորդները գրգռում են Ադրբեջանին, որովհետև եվրադիտորդներին Բաքուն թշնամի կամ հակառակորդ է տեսնում, իսկ ՀԱՊԿ-ին, որի անդամ չէ Ադրբեջանը, թշնամի չի տեսնում»,- ասաց նա։

Արամ Սարգսյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելիս չի զգուշանում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ռուս զինծառայողներից և ՀԱՊԿ-ի հավանական արձագանքից։

«Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև ՀԱՊԿ-ն գալիս-կանգնում է մեր տարածքում, մերոնց հեռացնում է այդ տարածքից, ինչպես ՌԴ-ն արեց Փառուխում, հետո ինքն էլ հեռանում է՝ այդ տարածքը նվիրելով Ադրբեջանին։ Գործում է 1916 թվականից գենետիկ մակարդակում գործող փորձը։ Ռուսական/ՀԱՊԿ-ի զորքերը հետ են քաշում Հայաստանի սահմանից, իրենք կանգնում են նրանց տեղը, հետո տեղը զիջում են Ադրբեջանին՝ ինչպես Լաչինի միջանցքում իրենք կանգնել են և թույլ են տալիս, որ ադրբեջանցիները ավտոբուսը ստուգեն»,- նշեց Արամ Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան