Շվեդական կուսակցության առաջնորդն Էրդողանին «իսլամական բռնապետ» է անվանել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Շվեդիայի ծայրահեղ աջ դեմոկրատների առաջնորդ Ջիմմի Աքեսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «իսլամական բռնապետ», քանի որ Անկարան շարունակում է իր առարկությունները ՆԱՏՕ-ին անդամակցության Ստոկհոլմի հայտը հավանություն տալու հետ կապված։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Ջիմմի Աքեսոնը, որի կուսակցությունը ներկայում աջակցում է Շվեդիայի կառավարությանը, մեկնաբանություններ է արել Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում:

«Կան սահմանափակումներ, թե որքան հեռու է երկիրը գնալու Թուրքիային հանգստացնելու համար, որպեսզի ապահովի իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որովհետև նա, ի վերջո, հակաժողովրդավարական համակարգ է և բռնապետ, որի հետ գործ ունենք: Ես SD-ի հակաիսլամական կուսակցության առաջնորդն եմ և խիստ կարծիքներ ունեմ Էրդողանի նման իսլամիստ բռնապետի մասին։ Նա ընտրված է ժողովրդի կողմից, այո՛, բայց Պուտինն էլ է այդպես»,- ասել է Աքեսոնը։

Շվեդիայի դեմոկրատները (SD) սեպտեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում դարձել են երկրի երկրորդ ամենամեծ կուսակցությունը՝ հավաքելով ձայների 20,54 տոկոսը:

Հավելենք, որ Թուրքիան շարունակում է տարբեր պայմաններ առաջադրել ու չվավերացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան