Պատժե՛լ մեղավորներին, հեռացումները քիչ են․ ինչո՞ւ է զորամասը վառարանի հույսին մնացել․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է գնահատվում Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հրդեհը բռնկվել է ջեռուցման անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Պաշտպանության նախարարն այսօր Կառավարության նիստում ասաց՝ ԳՇ պետի 2022-ի դեկտեմբերի հրամանով արգելված միջոց է օգտագործվել՝ ավտոբենզին։ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ հրդեհը մարել փորձող սպան 5 լիտրանոց տարայից փորձել է բենզինը լցնել բաց կրակի վրա։ Ըստ Փաշինյանի՝ այրվել է ոչ միայն վառարանը, նաև՝ բենզինը։ Հրդեհն անցել է վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրաբար՝ ոչ դիտավորյալ։ Քննություն է ընթանում։

«Հանուն հավասար իրավունքների» կենտրոն ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ բացարձակ անընդունելի անփութություն է տեղի ունեցածը․ «Շատ անընդունելի վիճակ է բանակում, և այս դեպքն ամենաշատ զոհեր ունեցածն է խաղաղ պայմաններում կատարվածներից։ Լուրջ և թափանցիկ հետաքննություն պետք է լինի»։

«Բարդա՞կ» բառով նկարագրել տեղի ունեցածը։ Գայանե Աբրահամյանը համաձայն է այդ գնահատականը ողբերգական այս պատահարի վերաբերյալ օգտագործելուն։

«Իրանակում այդ բառն է անգամ մեղմ։ Սա իրականում սարսափելի դեպք է, որը ցույց է տալիս մեր բանակում տեղի ունեցող իրավիճակը, բայց, միևնույն ժամանակ, այստեղ միայն կանոնների խախտման խնդիր չէ։ Ինչո՞ւ պիտի զորամասը վառարանի հույսին լիներ։ Կարծես, նավթ չի եղել, բենզին են օգտագործել։ Ամենատարրական գիտելիքն է հուշում, որ կրակի վրա բենզին լցնել չի կարելի։ Սա նաև մեր կրթության խնդիրն է»,- նշեց «Հանուն հավասար իրավունքների» կենտրոն ՀԿ-ի ղեկավարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան