Ստամբուլում ոգեկոչել են Հրանտ Դինքի հիշատակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 16-րդ տարելիցի կապակցությամբ մարդիկ հավաքվել են այն շենքի առաջ, որտեղ 2007 թվականի հունվարի 19-ին սպանվել է հայ լրագրողը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քաղաքացիները Դինքի սպանության վայրում թողել են կարմիր մեխակներ, «Ակոս» թերթ, մոմեր և նուռ։ Արարողության ժամանակ հայերենով ու թուրքերենով հնչել է «Սարի աղջիկ» ստեղծագործությունը։ Շենքին կախված է եղել Դինքի լուսանկարը՝ «Քո հավատը, հույսն ու քաջությունը մեզ հետ են։ Մենք քեզ հետ ենք, Ախպարիկ։ Մենք այստեղ ենք արդեն 16 տարի» գրությամբ։

Հիշատակի միջոցառման մասնակիցները եղել են քրդերեն, հայերեն և թուրքերեն պաստառներով՝ «Արդարություն Հրանտի համար», «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս Հայ ենք»։

Մասնակիցները նաև թուրքերենով և հայերենով վանկարկումներ են հնչեցրել՝ «Մենք այստեղ ենք, Ախպարիկ», «Այս գործը չի ավարտվի, մինչև չասենք, որ վերջացել է», «Հրանտի համար, հանուն արդարության», «Մենք բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Կեցցե Ժողովուրդների եղբայրությունը», «Դու իմ եղբայր Հրանտ ես, չնայած ֆաշիզմին», «Մարդասպանները պատասխանատվության են ենթարկվելու»։

Էմմա Չոբանյան