Շվեդիան հայտարարել է Ուկրաինային տրվող նոր ռազմական օգնության փաթեթի մասին, որը ներառում է Archer հաուբիցներ

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է Ուկրաինային տրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառելու է նաև զրահապատ հետևակի մեքենաներ, ինչպես նաև առաջադեմ շարժական հրետանային համակարգեր, որոնք Կիևը խնդրում էր ամիսներ շարունակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ՝ Ուլֆ Քրիստերսոնն ասել է, որ իր կառավարությունը որոշել է ռազմական օգնության երեք մասից բաղկացած փաթեթի տրամադրման մասին։ Նա նշել է, որ առաջին անգամ որոշվել է Կիև Archer հրետանային համակարգեր տեղափոխելու մասին:

Շվեդիայի փոխվարչապետ Էբբա Բուշն իր հերթին ասել է, որ մոտ հիսուն BMP-90 կհանձնվի Ուկրաինային։ Չի նշվում, թե քանի հրետանային համակարգ է փոխանցվելու Ուկրաինային։

Reuters-ի տվյալներով՝ Շվեդիան զինված ուժերի զինանոցում ունի 48 միավոր Archer համակարգ։ Սրանք ինքնագնաց հաուբիցներ են, և Ուկրաինան վաղուց հետաքրքրություն էր հայտնել այդ համակարգերի հետ կապված։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Շվեդիային Archer համակարգերի տրամադրման որոշման առնչությամբ։

Էմմա Չոբանյան