«Վստահ չեմ, որ Պուտինը դեռ ողջ է». Զելենսկին ասել է, որ չի հասկանում՝ ում հետ պետք է բանակցել Մոսկվայում

Լուրեր

29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
Բոլորը

Հինգշաբթի Դավոսի տնտեսական ֆորումի մասնակիցների հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ լիովին չի հասկանում, թե ով է այժմ որոշումներ կայացնում Կրեմլում, և արդյո՞ք նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ ողջ է։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինացի առաջնորդն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի վերջին հեռուստատեսային ելույթներին, որոնք, ըստ փորձագետների, տեսագրվել են տեսանյութի վրա ավելի ուշ դրված ֆոնից առանձին։ Այդպիսին էր, մասնավորապես, նրա ամանորյա ուղերձը։

Զելենսկին հայտարարել է, որ Պուտինն էկրաններին հայտնվում է, այսպես կոչված, միատոն ֆոնին, որի վրա ցանկացած պատկեր կարող է հետագայում տեղադրվել տեսախմբագրիչում, և «պարզ չէ՝ արդյո՞ք նա ընդհանրապես ողջ է»։

«Ես լիովին չեմ հասկանում՝ նա ո՞ղջ է։ Չգիտեմ՝ ով է որոշումներ կայացնում, մարդկանց ինչ շրջանակ։ Երբ ասում ենք «խաղաղության բանակցություններ», այնքան էլ չեմ հասկանում, թե ում հետ։ Ռուսաստանը պետք է ինչ-որ մեկին գտնի, հետո ինչ-որ բան առաջարկի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Դավոսում «Ուկրաինական նախաճաշի» մասնակիցների հետ տեսակապով խոսելիս Զելենսկին նաև ասել է, որ Պուտինը պատմության մեջ կմնա որպես մարդ, որը հսկայական անդունդ փորեց Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև։

Տաթև Ֆռանգյան