Ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից Արցախ մեկնած 19 երեխաներին սարսափեցնելու փաստով ՄԻՊ-ը դիմել է ՄԱԿ-ի մոնիթորինգային մարմիններին ու հատուկ մանդատակիրներին

Լուրեր

29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 17-ին ռուս խաղաղապահ առաքելության միջոցով Հայաստանից Արցախ թվով 19 երեխայի տեղափոխող տրանսպորտային միջոց ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ներխուժելու և երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքի տվյալները, որոնք ներկայացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից փաստագրվել և ներկայացվում են երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու ՄԱԿ-ի մոնիթորինգային մարմիններին ու հատուկ մանդատակիրներին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Դեպքն ունի մի շարք յուրահատկություններ։ Իրենց ընտանիքի հետ միավորվող երեխաներն արդեն մեկ ամսից ավելի կրել են հոգեբանական տառապանքներ՝ բաժանված լինելով իրենց ծնողներից ու հարազատներից, զրկված լինելով կրթության ու զարգացման համար բարենպաստ պայմաններում ապրելու իրավունքներից։ Այս ընթացքում կրել են հանրային ավելորդ հետաքրքրասիրության հետևանքները, հոգեբանական տառապանքներ են ունեցել Արցախում բնակվող իրենց ընտանիքների անվտանգության համար։

Տեղափոխման ընթացքում ցավալիորեն հնարավոր չի եղել ապահովել երեխաների հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության բավարար երաշխիքներ։

Լաչինի հումանիտար միջանցքն ապօրինաբար արգելափակած ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոց ներխուժելու և երեխաներին սարսափեցնելու դեպքը, որի հետևանքով երեխաներից մեկն ուշագնաց է եղել, էթնիկ ատելության հիմքով հայ երեխաների կանխամտածված թիրախավորման փաստ է, այն ոտնահարում է կոնֆլիկտային ու ճգնաժամային իրավիճակներում առանց խտրականության երեխայի լավագույն շահի ապահովման միջազգային հիմնարար սկզբունքներն ու նորմերը։

Նշված դեպքով ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող կեղծ ակտիվիստների գործողությունը լիովին տեղավորվում են Արցախում սարսափի ու ֆիզիկական անձեռնմխելիության անմիջական վտանգի միջավայր ստեղծելու ադրբեջանական պետական քաղաքականության մեջ։