Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունը» սկսել է՝ «դադարեցնելու պատերազմը»

Լուրեր

09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» է սկսել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, որոնք Ուկրաինայում շարունակվում են 2014 թվականից։ Այս մասին նա հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների և պաշարված Լենինգրադի բնակիչների հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել հունվարի 18-ին Սանկտ Պետերբուրգում, գրում է Meduza-ն։

«Լայնածավալ ռազմական գործողությունները Դոնբասում չեն դադարել 2014 թվականից՝ ծանր տեխնիկայի, հրետանու, տանկերի, ավիացիայի կիրառմամբ։ Այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողությունը, ինչպես ես բազմիցս ասել եմ, այդ պատերազմը դադարեցնելու փորձ է։ Դա է մեր գործողության իմաստը: Եվ պաշտպանելը մեր ժողովրդին, որն ապրում է այս տարածքներում»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն Դոնբասը համարում է իր պատմական տարածքը և պատմականորեն «հաշտվել» է այն բանի հետ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք անցել են Ուկրաինային։ Բայց ռուսական իշխանությունները, ըստ նրա, «չէին կարող չարձագանքել այն ամենին, ինչ սկսեց տեղի ունենալ» Ուկրաինայում 2014 թվականի Եվրամայդանից և իշխանափոխությունից հետո, «երբ սկսեցին բնաջնջել այդ տարածքներում ապրող մարդկանց»։

Պուտինը հավելել է, որ ռուսական իշխանությունները «համբերել են» ու «փորձել պայմանավորվել»՝ իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն ուկրաինական կողմը, ըստ նրա, պատրաստվում էր «հակամարտությունը տեղափոխել սուր և թեժ փուլ»։

«Մեզ ոչինչ չէր մնում՝ բացի այն, ինչ հիմա անում ենք»,- հայտարարել է Պուտինը։

Էմմա Չոբանյան