Ադրբեջանն է դադարեցրել խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
Բոլորը

«Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ ոչ կառուցողական է խաղաղության գործընթացում, պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներում»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: 

«Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո մենք, հասկանալի պատճառներով, չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները:  

Միևնույն ժամանակ, մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին: Այժմ սպասում ենք նրանց արձագանքին:  

Որպես կանոն՝ մինչ այժմ այդպես է ընթացել գործընթացը․ նախագծի շուրջ լինում են ադրբեջանական, այնուհետև հայկական, այնուհետև ադրբեջանական առաջարկները, ենթադրաբար մինչև այն պահը, երբ ամբողջությամբ համաձայնեցված տեքստ հնարավոր կլինի ունենալ: 

Եվ ահա, մենք մեր առաջարկները և դրանց կից հիմնավորումները ուղարկել ենք ադրբեջանական կողմին, արդեն մեկ ամիս է, որ որևէ արձագանք չունենք»,- նշեց Միրզոյանը 

Նախարարը շեշտեց, որ ադրբեջանական կողմն է դադարեցրել խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: 

«Զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողությունները Լաչինի միջանցքում, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտումները»,- ասաց արտգործնախարարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։