Խաղաղության օրակարգն էլ կատարյալ չէ․ այդտեղ էլ կան սպառնալիքներ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
Բոլորը

Խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, այլ մտածողություն ու հարցերի որոշակի դիտանկյուն։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ բայց այնպես չէ, որ այդ մտածողությունը մենք որդեգրել ենք, դա էլ է ճանապարհ, որ պետք է անցնենք։ 

«Խաղաղության հասնելու ճանապարհին նաև պայքար է պետք, և այդ պայքարն առաջին հերթին մեր մեջ է գնում, բայց միայն մեզանով չէ»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ ոչ խաղաղության օրակարգը Հայաստանին սպառնալիքներ է բերում, բայց խաղաղության օրակարգն էլ այնպես չէ, որ նիրվանա է կամ կատարյալ ներդաշնակություն, այնտեղ էլ կան սպառնալիքներ։  

«Երբեմն ծայրահեղությունից ծայրահեղություն ենք ընկնում` օրակարգերն ու ճշմարտություններն իրար հակադրելով։ Ի հեճուկս Հայաստանում տարածված ընկալումների, ճշմարտությունը մեկ հատ չէ, պարզապես պետք է ընտրենք այն ճշմարտությունը, որն ուզում ենք, որ մերը լինի։ Եվ մենք էլ պետք է գնանք այդ ճշմարտության հետևից»,-նշեց Փաշինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։