Հելսինկին Թուրքիայից արտահանձնումների թարմացված ցուցակ չի ստացել․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար

Լուրեր

29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ Ֆինլանդիան չի ստացել այն անձանց թարմացված ցուցակը, որոնց արտահանձնումը պահանջում է Թուրքիան՝ ՆԱՏՕ-ին Հելսինկիի անդամակցության հայտի վավերացման դիմաց, գրում է Turkish Minute-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջել էր շուրջ 130 անձի արտահանձնել Թուրքիային, որոնց նա անվանել է «ահաբեկիչներ»։ Ցուցանիշը շատ ավելին է, քան նախկինում հաղորդված 33 կամ 42 անձը:

Թուրքիան մեղադրում է Ֆինլանդիային և Շվեդիային, որ նրանք ապահով ապաստան են ապահովել «քրդական ապօրինի խմբավորումների համար», որոնց համարում է «ահաբեկիչներ», ինչպես նաև որոշ քաղաքական այլախոհների, և ձեռնպահ է մնում ՆԱՏՕ-ին այս երկրների անդամակցության հայտերի վավերացումից՝ չնայած հունիսին Մադրիդում ձեռք բերված համաձայնությանը:

Հաավիստոն ասել է, որ Ֆինլանդիան Թուրքիայից նոր ցուցակ չի ստացել արտահանձնման հարցումների վերաբերյալ: Նա նշել է, որ Էրդողանի խոսքերը կարող են արձագանք լինել Ստոկհոլմում անցած շաբաթ քրդական խմբավորման կողմից կազմակերպված հակասական բողոքի ակցիային։

Հավելենք, որ Ստոկհոլմում ակցիայի ընթացքում ցուցարարները գլխիվայր կախել էին Էրդողանի խամաճիկը, ինչը հավելյալ լարվածություն է առաջացրել Թուրքիայի ու Շվեդիայի հարաբերություններում։

Էմմա Չոբանյան