Ադրբեջանի նպատակը խաղաղության օրակարգից շեղելն է․ մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ վարչապետն Ազգային ժողովում պատասխանում է պատգամավորների հարցերին։

«Ադրբեջանի նախագահի հայտարարություններին իմ վերջին ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ, կարծում եմ, որ այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն. դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն, և նաև այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայություն որոշակի գործոն հանդիսանա»,- այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին։

«Մենք շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, և այդ հայտարարությունները, ըստ էության, հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին: Միջազգային հանրության ընկալումը կարծես թե մեծանում է. ինչո՞ւ. որովհետև մարդկանց համար ակնհայտ է դառնում, որ Լաչինի միջանցքի մասով  այդ հայտարարություններն ուղիղ խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այսինքն՝ այս իրավիճակներն են, որ կարծում եմ՝ պետք է այդ առումով մեծացնեն միջազգային հանրության ընկալումը, իսկ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային և քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է, և ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունը և պատասխանատվությունը, նույն կերպ պատրաստ ենք նաև շարունակել:

Ակնհայտ է, և միջազգային հանրությունն էլ դա արձանագրում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար:

Բայց հարց. իսկ ո՞վ է ասել, որ դա չէ Ադրբեջանի ուզածը, իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ հեռահար նպատակը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով ընդհանրապես և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնել խաղաղության գործընթացը:

Դրա համար մենք մեր վերաբերմունքի բանաձևը, մեթոդը պետք է չփոխենք, և ես ավելի եմ համոզվում այդ մեթոդի ճշմարտության մեջ. մեր արձագանքը այդ ամեն ինչին պետք է լինի ասիմետրիկ. ո՞րն է ասիմետրիկ արձագանքը. նախ՝ ակտիվ միջազգային դիվանագիտությունը և երկրի ներսում ինստիտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների ավելի հզորացումը, կայացումը, բարեփոխումների օրակարգից չշեղվելը, խաղաղության օրակարգից չշեղվելը և չհրաժարվելը՝ դա պետք  լինի մեր արձագանքը»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։