Իրանը չի կարողանա միջամտել Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններին․ Բաքվում Իսրայելի դեսպան

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքն ադրբեջանական Թուրան գործակալությանը տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես, խոսել է իր արաբական ծագման մասին՝ նշելով, որ Իսրայելը ժողովրդավարական երկիր է, որտեղ օրենքները հավասար են բոլորի համար, և սովորական երևույթ է, որ բարձր պաշտոններ են զբաղեցնում, ինչպես ինքը։

Ի դեպ, Դիքը չի խոսել իր հայկական արմատների մասին․ դեռևս 2015 թվականին նա թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր  արել՝ նշելով, որ իր հոր տատը Անթառան Համբարյանն է, որը փրկվել է Հայոց ցեղասպանությունից։

Խոսելով Իրանի մասին՝ դիվանագետը նշել է, որ այդ երկիրը մնում է Իսրայելի համար ամենամեծ սպառնալիքը։

«Այս սպառնալիքի չափը որոշվում է նրանով, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել։ Սա սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլև Իրանի հարևան երկրների ու ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ռուսաստանի շահերի համար։ Մենք դա չենք կարող թույլ տալ, և Իսրայելը կանի հնարավորը՝ միայնակ կամ այլ երկրների աջակցությամբ, որ թույլ չտա Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Իրանը ոչ միայն Իսրայելի կամ Ադրբեջանի խնդիրն է, դա գլոբալ խնդիր է, և ամբողջ աշխարհը պետք է փորձի կանխել ոչ միայն միջուկային ռումբի ստեղծումը, այլև Իրանի ռազմական միջամտությունը հարևան երկրներում, այդ թվում՝ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Հարավային Կովկասում և այլ վայրերում։ Թեհրանի նպատակն է անկայունության գոտի ստեղծել ու բոլոր ուժերով խանգարել իսլամական երկրների ու Իսրայելի համագործակցությանը։ Իրանը նաև կտրուկ դեմ է Ադրբեջանի հետ Իսրայելի համագործակցությանը, սակայն ոչ ոք չի կարող խանգարել մեր հարաբերություններին»,- ասել է Դիքը։

Լրագրողին դիտարկմանը, որ Թեհրանը մեղադրում է Բաքվին նրանում, որ Իսրայելը հետախուզական օպերացիաներ է իրականացնում Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից, դեսպանը պատասխանել է․ «Հարցրեք նրանց։ Միայն կարող եմ ավելացնել, որ մենք չենք մեկնաբանում հարցերը, որոնք կապված են անվտանգության հետ, անկախ նրանից՝ ճիշտ է, թե կեղծ»։

Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմարդյունաբերական համալիրում նոր ծրագրերի ու զենքի մատակարարումների նոր պայմանագրերի մասին հարցին Իսրայելը դեսպանը կրկին նույն պատասխանն է տվել՝ չեն մեկնաբանում ռազմական համագործակցությունը և անվտանգության հարցերը։

Էմմա Չոբանյան