Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Արդեն 10-րդ օրն է Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը. տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից։

ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4 ահազանգ:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը մեկնել են կանչի վայր, բացել վերելակի դռները և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վերելակում մնացած քաղաքացիներին:

Հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում փակված դռան մասով ստացվել է 3 ահազանգ: Համալրված լինելով համապատասխան տեխնիկական սարքավորումներով, փրկարարներն արձագանքել և կարճ ժամանակում վերացրել են վտանգը:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին լինել զգոն, հովհարային անջատումների ժամանակ՝ վերելակի աշխատանքի խափանման դեպքում զանգահարել շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարներին. 911, 101 կամ 112: