Էստոնիայում քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-էստոնական համագործակցության հիմնական ուղղությունները

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Էստոնիայի առողջապահական բարեփոխումների հաջողված փորձը կարող է արդյունավետ լինել Հայաստանի առողջապահության կազմակերպման գործում։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Էստոնիայի Տալլին քաղաքում է, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել Էստոնիայում առողջապահության բնագավառը համակարգող պատասխանատուների հետ։

ԱՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Էստոնիայի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Հեյդի Ալասեփի հետ Լենա Նանուշյանը քննարկել է առողջապահության ոլորտում հայ-էստոնական համագործակցության հիմնական ուղղությունները:

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման բարեփոխումների, հաջողությունների, ինչպես նաև խնդիրների թեմայով Լենա Նանուշյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի առողջության ապահովագրության հիմնադրամի նախագահ Ռայն Լանեի հետ:
Քննարկվել են ֆոնդի կառավարմանը, գնումներին, ապահովագրական վճարի հավաքագրմանը, ինչպես նաև որակի վերահսկողությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել թվայնացման, բժշկական կազմակերպություններից տեղեկատվության հավաքագրման, վերլուծության ու վճարումների իրականացման էստոնական փորձին:
Լենա Նանուշյանը հանդիպել է նաև Էստոնիայի սոցիալական հարցերի առողջապահական համակարգի զարգացման վարչության պետ Հելի Պալուստեի հետ` քննարկելու ԱԱՊ օղակի բարեփոխումները, որին հաջորդել է այցը ԱԱՊ օղակի ընտանեկան բժշկական առողջական կենտրոն, որտեղ ներկայացվել են ընտանեկան բժիշկների գործառույթները, կառուցվածքը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, վճարումները:
Լենա նանուշյանը ծանոթացել է նաև էստոնիայի բնակչությանը մատուցվող բուժծառայություններին և կանխարգելիչ սքրինինգային ծրագրերին: