Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը թուրքական բարձրագույն դատարանից պահանջում է իր լուծարման վարույթները կասեցնել՝ մինչև ընտրություններից հետո

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), որը փակելու գործ է սկսվել, միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խնդրելով դատարանին ավարտել գործը հունիսին նշանակված խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի գլխավոր դատախազը 2021 թվականի մարտին գործ է հարուցել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված երկրորդ ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ HDP-ի դեմ՝ մեղադրելով նրան արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ։

Կուսակցության Օրենքի ու մարդու իրավունքների հանձնաժողովը դատարանին ուղղված միջնորդության մեջ խնդրել է հետաձգել կուսակցության փակման հետ կապված բոլոր վարույթները հունիսի 18-ից՝ ընտրությունների օրվանից հետո:

«Սահմանադրական դատարանը պետք է դադարեցնի այս գործով բոլոր դատավարությունները»,- Անկարայում կուսակցության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում ասել է HDP-ի համանախագահ Միթհաթ Սանջարը։

Նա նշել է, որ փակման գործն իրենց կուսակցության դեմ չէր լինի, եթե հաշվի առնեին օրենքի համընդհանուր սկզբունքները:

«Սա քաղաքականապես մոտիվացված գործ է։ Նպատակը ժողովրդավարական քաղաքականության վրա ճնշում գործադրելն ու HDP-ն վերացնելն է»,- նշել է Սանջարը։

Գերագույն վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Բեքիր Շահինն անցյալ շաբաթ վերջնական գործը ներկայացրել էր Սահմանադրական դատարանում, որն էլ որոշում է կայացնելու կուսակցության փակման մասին։ Սահմանադրական դատարանն ունի կուսակցությունը լուծարելու կամ դրա որոշ անդամների քաղաքականությամբ զբաղվելն արգելելու տարբերակ, եթե որոշում կայացնի HDP-ի դեմ։

Կուսակցությունը մեկ ամիս ժամանակ կունենա իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, մինչև դատարանը կսկսի գործի քննությանը։ Քաղաքական արգելքը հաստատելու համար 15 հոգանոց հանձնաժողովին անհրաժեշտ է երկու երրորդի մեծամասնությունը:

HDP-ն ակնկալում է, որ գործը կավարտվի «առաջիկա ամիսներին՝ ընտրություններից առաջ»: Գլխավոր դատախազն էլ ասել է, որ դատավճռի կայացման ժամկետը «Սահմանադրական դատարանի հայեցողությամբ է»։

Հունվարի 5-ին էլ Սահմանադրական դատարանը կասեցրել է HDP-ի ֆինանսավորումը ահաբեկչության հետ ենթադրյալ կապերի պատճառով՝ զրկելով կուսակցությանը եկամտի հիմնական աղբյուրից։

Այսպիսով, HDP-ի ապագան կարող է մեծ դեր խաղալ Էրդողանի՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններում հաջողության որոշման հարցում։ HDP-ի տասնյակ ներկա և նախկին պաշտոնյաներ ներկայում բանտում են վիճելի մեղադրանքներով, որոնք լարել են Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքում իր դաշնակիցների հետ: Ի դեպ, տարբեր երկրներ դատապարտել են կուսակցությունը փակելու՝ թուրքական իշխանությունների ձգտումը։

Էմմա Չոբանյան