Լաչինի միջանցքը բացելու կոչեր ԵԱՀԿ նիստում․ Փաշինյանն այցելել է ՊՆ․ Լուրեր

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը
  • ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որն անցկացվում է Հայաստանի նախաձեռնությամբ, Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը՝ անհապաղ և անվերապահ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները։ Կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշն էլ հայտարարել է, որ կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները՝ հումանիտար ապրանքների և քաղաքացիական անձանց անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։ ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն իր հերթին կոչ է արել Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել անխափան տարանցումը՝ պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղ նրան և այլ պաշտոնյաների ներկայացվել է նախարարության տարեկան հաշվետվությունը։
  • Առաջիկա օրերին Երևան կժամանի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Այս շաբաթ Կոլոմինան կայցելի նաև Ադրբեջան։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։