Կոչ ենք անում Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները` Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը թույլ տալու համար․ Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ ԵԱՀԿ ՄԽ նիստում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը ղեկավարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման և դրա հետ կապված մարդասիրական հետևանքների առնչությամբ։

«Լաչինի միջանցքի շարունակվող խափանումները և դրա հետ կապված հումանիտար հետևանքները խորապես մտահոգիչ են։ Մենք ցավում ենք, որ չնայած հարցը բարձրացվել է այստեղ՝ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի ԱԽ-ում, նշանակալի առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները՝ հումանիտար ապրանքների և քաղաքացիական անձանց անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։ Միացյալ Թագավորությունն ընդունում է, որ երկու կողմերն էլ մտահոգություններ ունեն 2020 թվականի հրադադարի շուրջ պայմանավորվածությունների կատարման հետ կապված։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բովանդակալից բանակցություններ՝ գտնելու կայուն և խաղաղ կարգավորում, որն ապահովում է խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասել է Բուշը։

Նա նշել է, որ Լոնդոնն առաջարկում է իր շարունակական, անսասան և անվերապահ աջակցությունը միջազգային մեխանիզմներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, և որ միայն խաղաղ ճանապարհով և երկխոսությամբ կարելի է հասնել խաղաղության։

Էմմա Չոբանյան