Կրեմլը հաստատել է՝ Ռուսաստանում մոբիլիզացիան շարունակվում է

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «մասնակի մոբիլիզացիայի» մասին հրամանը ՌԴ-ում շարունակում է ուժի մեջ մնալ։ Այս մասին ասվում է Պսկովի մարզային ժողովի պատգամավոր Արթուր Գայդուկի՝ ՌԴ նախագահի՝ քաղաքացիների դիմումների հետ աշխատանքի հարցերով աշխատակազմին ուղղված հարցման պատասխանում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթուղթը հրապարակել է «Յաբլոկո» կուսակցության Պսկովի մասնաճյուղը։ Նոյեմբերի վերջին, այն բանից հետո, երբ ՌԴ իշխանությունները հայտարարեցին զորակոչի ավարտի մասին, Գայդուկը դիմում է հղել Պուտինին՝ մոբիլիզացիան դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրելու խնդրանքով։

Ըստ նրա՝ պաշտոնական փաստաթղթի բացակայությունը «ռուսական ընտանիքներում ու աշխատանքային կոլեկտիվներում մտահոգություն է հարուցում, անհանգստության ու բամբասանքների համար հող է նախապատրաստում»։

Նախագահի վարչակազմի պատասխանում ասվում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին «ավարտվել է պահեստազորի քաղաքացիների ծանուցումն ու զորակոչը», մինչդեռ զինկոմիսարիատները շարունակում են զորամասերի համալրումը կամավորների և պայմանագրայինների հաշվին։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 21-ի թիվ 657՝ «Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիա հայտարարելու մասին» հրամանագիրը շարունակվում է ուժի մեջ մնալ»,- ասվում է փաստաթղթում։

Տաթև Ֆռանգյան