Պատերազմն Ուկրաինայում ավելի քան 7000 խաղաղ բնակչի կյանք է խլել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ արդեն ավելի քան 7000 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քաղաքացիների մեծամասնությունը զոհվել կամ վիրավորվել է պայթուցիկ զենքի կիրառման հետևանքով, ներառյալ ծանր հրետանու և հրթիռային համակարգերի հրթիռակոծումը, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածները:

Նշվում է, որ խոսքը միայն փաստաթղթավորված դեպքերի մասին է, իրականում մահացությունների թիվը կարող է բազմապատիկ ավելի լինել, ընդգծվում է փաստաթղթում։ Դեռևս շատ դժվար է տեղեկատվություն ստանալ այն բնակավայրերից, որտեղ տեղի են ունեցել կամ շարունակվում են ամենաթեժ մարտերը, մասնավորապես՝ Մարիուպոլից, Լիսիչանսկից, Սևերոդոնեցկից, Սոլեդարից և Բախմուտից։

ՄԱԿ-ի կողմից հաստատված տվյալների համաձայն՝ անցյալ տարվա փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 16-ը Ուկրաինայում զոհվել է 7031 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 433 երեխա։ Վիրավորվել է 11327 խաղաղ բնակիչ, որից 827-ը՝ երեխաներ։

Մահվան դեպքերի ճնշող մեծամասնությունը (ավելի քան 90 տոկոս) արձանագրվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում:

Տաթև Ֆռանգյան