Ադրբեջանի ԳՇ պետը ՊՆ ղեկավար կազմի հետ այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասեր

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Ադրբեջանի  ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևն ու ՊՆ այլ պաշտոնյաներ այցելել են N զորամաս, գրում են ադրբեջանական լրատվականները։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ամենաշատ նորակոչիկներ ունեցող զորամասում փորձարկվել է համալրման գործընթացը, նորակոչիկների մասնակցությունը նախնական ուսումնական դասընթացներին և համալիր աջակցությունը։ ՊՆ ղեկավար կազմն այցելել է նաև զորամասեր, որոնք գտնվում են Հայաստանի հետ սահմանին, հետևել անձնակազմերի ինտենսիվ լեռնային պատրաստությանը։

Վելիևը, հանդիպելով բարձր լեռնային, դժվարին տեղանքում ուսուցում անցնող կոմանդոսների հետ, նրանց հանձնարարել է գործնական պարապմունքների ժամանակ կենտրոնանալ մարտական ​​մեթոդների և մարտավարության վրա։

Նշվում է, որ ցերեկային և գիշերային ժամերին անցկացվող պարապմունքներում յուրացվում են լեռնային տեղանքում մարտավարական և կրակային պատրաստության, լեռնային արահետներ, լեռնանցքներ և գագաթներ հաղթահարելու, այլ ստորաբաժանումների հետ փոխազդեցության հարցերը։ Զորքերի՝ լեռնային պատրաստվածության առաջադրանքներ կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվում  լեռնային շրջաններում բնական խոչընդոտները հաղթահարելու անձնակազմի հմտությունների կատարելագործմանը, ստանդարտ զենքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև մարտի վարմանը ցանկացած եղանային պայմաններում։

Էմմա Չոբանյան