Ի՞նչ եք անում Լաչինի միջանցքի բացման համար․Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին

Լուրեր

29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հարց է ուղղել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Փայլանը հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ Լաչինի միջանցքն արդեն մեկ ամսից ավելի է՝ փակ է իրենց «բնապահպան ակտիվիստներ» անվանող ադրբեջանցիների խմբի և Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։

«Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ամեն օր աճում է պարենային և դեղորայքային ճգնաժամը։ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայեր ձմեռային ծանր պայմաններում բախվում են հումանիտար մեծ ճգնաժամի՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով»,- ասել է Փայլանը։

Նա Չավուշօղլուին ուղղել է հետևյալ հարցերը․ «Ի՞նչ եք անում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի լուծման համար։ Ի՞նչ դիվանագիտական նախաձեռնություններ եք ձեռնարկել Լաչինի միջանցքի բացման համար, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: Տեղյա՞կ եք, որ Լաչինի միջանցքի արգելափակումը փակում է տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորության պատուհանը: Ինչո՞ւ Թուրքիան, որը պարծենում է, թե աշխարհում շատ հումանիտար ճգնաժամերի է միջամտում, աչքը չի թարթում ԼՂ-ի 120,000 հայերի համար»։

Թուրքական լրատվամիջոցները չեն հայտնում, թե ինչպես է այս հարցերին արձագանքել Չավուշօղլուն։

Հավելենք, որ ավելի վաղ Փայլանը սոցցանցի իր էջերում էր անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի փակմանը։ Նա կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատասխանատվություն ստանձնել Արցախի շրջափակման դադարեցման համար։

Էմմա Չոբանյան