Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ ղեկավարին «ՄԱԿ-ի ԱԽ-ում աջակցության համար»

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է։ Նախօրեին Աբու Դաբիում տեղի է ունեցել Ալիևի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի տեղեկատվության՝ հանդիպմանն Ալիևը ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հարավային Կովկասի տարածաշրջանի շուրջ քննարկումների ժամանակ ԱՄԷ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը բարձր է գնահատվում և «բարեկամության ու եղբայրության օրինակ է»։ Խոսքը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկման մասին է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահները նշել են, որ «Ադրբեջանը և Արաբական Միացյալ Էմիրությունները խաղաղասեր պետություններ են, ընդգծել են երկու երկրների ջանքերը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ»։

Զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են քաղաքականության, տնտեսության, անվտանգության և այլ ոլորտներում, ընդգծվել է կապերի հետագա ընդլայնման կարևորությունը։

Հավելենք նաև, որ ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունն ու էմիրությունների Masdar-ը երկու համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Էմմա Չոբանյան