Արցախի պատգամավորների հետ միջխորհրդարանական առցանց նիստի գաղափարը կարող ենք քննարկել․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 11:32
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական քառօրյան։ Օրակարգում ներառված է 25 հարց։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝  ժամանա՞կը չէ Արցախի գործընկերների հետ քննարկում-հանդիպում կազմակերպելու կամ այցելելու:

«Դուք հանդիսանում եք  Հայաստան-Արցախ միջխորհրդարանական  հանձնաժողովի նախագահ, չնայած մի քանի անգամ ընդդիմությունն առաջարկել է, պահանջել, որ տեղի ունենա նիստ, բայց այդպես էլ չի կայացել: Հիմա դուք ի՞նչ կարող եք ասել այդ մասին, նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում, քննարկում պատգամավորների միջև՝ համատեղ ելքեր գտելու համար», – հետաքրքրվեց Մինասյանը:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հանդիպում նախատեսված էր սեպտեմբերի 19-ին, բայց  սեպտեմբերի 13-14-ի դեպքերի պատճառով այդ հանդիպումը հետաձգվեց: 

«Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը դժվար է, այս պահին որևէ  նման քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ», – նշեց ԱԺ նախագահը:

Գուցե սա լավ առիթ է պատգամավորական այց կատարելու: Պատգամավորի այս դիտարկմանն ի պատասխան ԱԺ նախագահը նշեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի պատկերացնում Արցախ մեկնելու առաջարկն ինչպես կարելի է իրագործել:

«Առցանց միջխորհրդարանական նիստի մասին կարող ենք քննարկել, հասկանալ, եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ինչո՞ւ ոչ», – նշեց Սիմոնյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։