Լոռու 2 փոխմարզպետ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Քաղաքականություն
13.06.2018 | 14:41Լոռու ՀՀԿ-ական փոխմարզպետները՝ Տիգրան Բադոյանը եւ Արսեն Դարբինյանը, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել վարչապետին: Armtimes.com-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաեւ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի խորհրդական Աշոտ Մանուկյանը եւ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Փոխմարզպետի պաշտոնում շարունակում է պաշտոնավարել ՀՅԴ-ական Հովհաննես Թադեւոսյանը: