Կյանքից հեռացել է կինոդերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն

Լուրեր

09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
Բոլորը

85 տարեկանում մահացել է վրացի կինոդերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Երգչի պրոդյուսերը Առաջին ալիքին հաստատել է նրա մահվան մասին տեղեկությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Վախթանգ Կոնստանտինովիչ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում` Փարաջանովի հարևանությամբ։

1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում, որի համար 1970 թվականին Կարտախենայի միջազգային կինոփառատոնին արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973 թվականին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» էր։ 1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։

1981 թվականին Կիկաբիձեն իր սցենարի հիման վրա նկարահանեց 4 մասանոց կատակերգություն՝ «Լա՛վ եղիր, բարեկամս» (Գաբրովո-83 Գրան պրի), իսկ 1985 թվականին՝ «Տղամարդիկ և այլք» ֆիլմը։ 1984 թվականին նկարահանվել է «ՏԱՍՍ-ը իրավասու է հայտարարել» հեռուստասերիալում (մրցանակ է ստացել ԽՍՀՄ Անվտանգության կոմիտեի կողմից)։

1999 թվականին Մոսկվայի «Աստղերի հրապարակ»-ում դրվեց նրա աստղը, իսկ 2006 թվականին Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի առջևի հրապարակում՝ նրա «Վրացական աստղը»։ Երկրի վրա բարություն կատարելու համար Ուկրաինայի կողմից արժանացել է Նիկոլայ Հրաշագործի միջազգային շքանշանի, Ռուսաստանի կողմից՝ Կոնստանտին Մեծի շքանշանի, Վրաստանից՝ Պատվո շքանշանի (1994 թ.), Վախթանգ Գորգասալի երրորդ աստիճանի շքանշանի։ 70-ամյա հոբելյանի առթիվ Վրաստանի կողմից արժանացել է Սուրբ Գեորգիի անվան հաղթանակի շքանշանի, Ռուսաստանից՝ Բարեկամության շքանշանի, սակայն վերջինիցս հրաժարվել է 2008 թվականի Հարավային Օսիայի օգոստոսյան դեպքերից հետո։

Մի շարք հայտնի երգերի կատարող՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։

Համերգներով հանդես է եկել 5 մայրցամաքներում։

2008 թվականին ռուս-վրացական հակամարտությունից հետո Կիկաբիձեն հետաձգեց Մոսկվայի իր հոբելյանական համերգները[2], մի քանի սուր հայտարարություններ արեց Ռուսաստանի հասցեին և այլևս չի մտել Ռուսաստանի տարածք։