Թուրքիայում մինչև ընտրությունները պատրաստվում են Էրդողանին նվիրված թանգարան բացել

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրված թանգարանը կբացվի ամռանը նշանակված ընտրություններից առաջ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով T24 լրատվականի Մուրատ Սաբունջուի սյունակը, փոխանցում է Turkish Minute-ը։

Ըստ Սաբունջուի՝ աշխատանքներ են տարվում թանգարանի կառուցման ուղղությամբ Ստամբուլի Քաշըմփաշա թաղամասում, որտեղ Էրդողանը ծնվել ու անցկացրել է պատանեկությունը։ Նշվում է, որ այն բացվելու է մինչև հունիսին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Ի դեպ, Էրդողանը չի բացառել, որ ընտրությունները կարող են ավելի վաղ անցկացվել։

Ինչ վերաբերում է բազմահարկ թանգարանին, սյունակագիրը նշում է, որ այն գտնվում է ջրի մոտ, ունի մեծ այգի և նախագծված է Մեծ Սելջուկյան և Օսմանյան կայսրությունների ժամանակ տարածված ճարտարապետական ոճերով։

Սաբունջուն ասում է, որ թանգարանի հողատարածքի սեփականատերն իշխանամետ գործարար Ֆեթահ Թամինջեն է՝ Rixos Hotels-ի հիմնադիրն ու նախագահը, որի ութ օֆշորային ընկերությունները Մալթայում են և նախկինում բացահայտվել էին Պանամայում և Paradise Papers-ի արտահոսքի ժամանակ: Սյունակագիրը նշում է, որ ծրագիրն իրականացնելու է Outdoor Factory (Açıkhava Fabrikası) ընկերությունը, որը հայտնի է ԱԶԿ-ի կառավարության հետ իր սերտ կապերով։

Նշվում է, որ թանգարանում ցուցադրվելու են լուսանկարներ ու տեսանյութեր Էրդողանի մանկությունից, սիրողական ֆուտբոլում անցկացրած տարիներից և հատկապես քաղաքական կարիերայի ընթացքից, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների լուսանկարներ։ Վիզուալ էֆեկտները ցուցադրվելու են շենքի պատերին և ճակատին։

Էմմա Չոբանյան