Դպրոցի տնօրենը հայհոյում է և անիծում․ ուսուցիչներն ու ծնողները պատիժ են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Factor TV-ին ահազանգել են Երևանի թիվ 201 դպրոցի մի խումբ ուսուցիչներ և ծնողներ` հայտնելով, որ դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանը ցուցաբերում է ոչ կոռեկտ վարք, վիրավորում և հայհոյում է իրենց, իսկ դպրոցում բարոյահոգեբանական ոչ առողջ մթնոլորտ է տիրում:

Ինքը` Շոլինյանը, չի ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները։ Ասում է՝ դպրոցում ծայր առած բողոքի ալիքը Ավան վարչական շրջանի իրավաբան Աշոտ Զաքարյանն է ուղղորդում։ Շոլինյանը պնդում է՝ Զաքարյանը փորձել է զբաղեցնել դպրոցի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը, սակայն չի ստացվել: Որոշ ծնողներ և ուսուցիչներ, սակայն, պնդում են` Շոլինյանը չի ապահովում դպրոցի ջեռուցման, սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված պահանջները, բանն էլ հասել է նրան, որ դպրոցը շուտով կփակվի աշակերտների ոչ բավարար թվաքանակի պատճառով:

Կառավարության դեկտեմբերի 15-ի որոշման համաձայն՝ Երևանի թիվ 201 հիմնական դպրոցը միացման ձևով վերակազմակերպվում է` միանալով Երևանի թիվ 124 հիմնական դպրոցին: Այժմ այստեղ անցկացվում է գույքագրում, շուտով դպրոցը կդադարի գործունեություն ծավալել: Շոլինյանը, սակայն, պնդում է` ով էլ լիներ դպրոցի տնօրենը, այն պետք է փակվեր: Ըստ նրա՝ վարչական շրջանի ներկայացուցիչն իր շուրջն է միավորել դպրոցի ուսուցիչներ Մարիամ Գալստյանին և Լաուրա Գևորգյանին, ինչպես նաև մի խումբ ծնողների, որպեսզի իրեն հեռացնելուց հետո Գալստյանին նշանակեն տնօրեն, Գևորգյանին` փոխտնօրեն: Ծրագիրը, սակայն, տնօրենի պնդմամբ, չի հաջողվել իրականացնել Կառավարության՝ դպրոցների միավորման որոշման հետևանքով:

Աշոտ Զաքարյանի հետ կապվել մեզ չհաջողվեց. նա մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: Շոլինյանի հիշատակած ուսուցիչներն այս պահին բուժում են ստանում տանը և դպրոց չեն հաճախում։ Նրանց հետ զրուցեցինք հեռախոսով։ Հերքեցին Շոլինյանի պնդումները:

«Ես ընդհանրապես տնօրեն դառնալու մտադրություն չունեմ, չեմ ունեցել և չեմ էլ պատրաստվում ունենալ, ասեմ ավելին` դպրոցի լուծարումից հետո պատրաստվում եմ լրիվ այլ ոլորտում շարունակել իմ աշխատանքային գործունեությունը: Ես երեք երեխաների ծնող եմ, աղջիկս 9-րդ ավարտական դասարանում է սովորում, լսելով ծնողների գանգատների մասին՝ կանգնել եմ ծնողական համայնքի կողքին»,- ասում է ուսուցչուհի Մարիամ Գալստյանը:

Ուսուցչուհի Լաուրա Գևորգյանն էլ նշում է, որ դպրոցի սանիտարահիգիենիկ վիճակը, ջերմաստիճանը չեն համապատասխանում նորմային, և այդ ամենի մասին պարբերաբար բարձրաձայնվել է որոշ ուսուցիչների կողմից, որոնք էլ հետագայում թիրախավորվել են:

Տնօրենը չի ընդունում մեղադրանքները, ասում է` միշտ էլ ապահովել է դպրոցի կայուն ջեռուցումը, չէր էլ կարող այդ հարցում գումար խնայել կամ յուրացնել, քանի որ ավելացած գումարն անցնում է պետությանը, ոչ դպրոցին:

Ի դեպ, տնօրենի հետ մեր զրույցի ընթացքում աշխատասենյակ ներխուժեցին աշակերտների մի խումբ ծնողներ, և վիճաբանություն սկսվեց : Տնօրենի հետ բանավեճի մեջ մտավ Մարինե Վարդանյանը, որը դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է: Նա ներկայացնում է մեկ այլ ձայնագրություն, որում լսելի է, թե ինչպես է ինքը մոտենում տնօրենին դպրոցի կանոնադրությանը, իր պարտականություններին ծանոթանալու համար, այնինչ վերջինն իրեն վռնդում է աշխատասենյակից:

Շիլոյանն էլ իր հերթին պնդում է` Վարդանյանն ապօրինաբար է ընտրվել կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում: Թիվ 201 դպրոցի անձնակազմը մտադիր է խնդրագրով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` դպրոցի փակումը գոնե մինչև ուսումնական տարվա ավարտ հետաձգելու համար: Իսկ բողոքի ալիք բարձրացրած ուսուցիչներն ու ծնողները հույս ունեն, որ եթե տնօրենը փոխվի, գուցե հնարավոր կլինի պահել դպրոցը։ Սակայն անկախ դպրոցի փակվել-չփակվելուց, նրանք ցանկանում են տնօրեն Մարիամ Շոլինյանին տեսնել պատժված:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան