Կառավարությունը մոտ 115 մլն դրամ կհատկացնի Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանում ապաստանած արցախցիների համար

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

ՀՀ կառավարությունը 114 850 900 ՀՀ դրամ դրամ կհատկացնի՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հնարապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունը և սննունդը ապահովելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ըստ հիմնավորման՝ արցախցիները հյուրընկալվել են Երևան քաղաքի և Գորիս համայնքի 17 հյուրանոցումներում: 96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։

Կառավարության որոշմամբ «Միտռատեքս» ՍՊԸ կներառվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրության և արտահանման ոլորտում։ Ծրագրի շրջանակում՝ 2022-2027 թթ., իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 820,000 հազ. դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 29 նոր աշխատատեղ` 323.5 հազար դրամ ամսական աշխատավարձով: Արտադրության/արտահանման մոտավոր տարեկան ծավալները նախատեսվում է 57,000 հազ. դրամից հասցնել մինչև 511,000 հազ. դրամի՝ 5 տարում ընդհանուր հասցնելով 1,420 հազ. դրամի։

Գործադիրը հավանություն է տրել նաև «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լրացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա մի շարք բացերը և ոչ ամբողջական կարգավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը: Նախագծերի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն նաև դատախազների խմբի ղեկավարի և անդամների լիազորությունների շրջանակները:

Հավանության է արժանացել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: արդյունքում՝ առողջապահության բնագավառում 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաները կվերանայվեն, տեխնիկական, գույքային և կադրային հագեցվածությունը կհամապատասխանեցվեն արդի պահանջներին, ինչը կնպաստի ՀՀ-ում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը: