Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին

Լուրեր

26.04.2024 | 19:48
Ինչպես է նշվելու Քաղաքացու օրը. նախարարությունը միջոցառումների ցանկ է հրապարակել
26.04.2024 | 19:30
Դուռ է բացվում Ադրբեջանի զորքի համար, որ անցնեն ՀՀ տարածք․ կորպուսի հրամանատարը ո՞նց է գիշերը քնում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կատարի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին
26.04.2024 | 19:18
Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
26.04.2024 | 19:08
Ավտոբուսով ոստիկաններ են բերվել Լեո-Պարոնյան խաչմերուկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:00
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
26.04.2024 | 18:46
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
Բոլորը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին մասնակցել են Հանրապետության նախագահ, համալսարանի խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, խորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նիստում քննարկվել է ՀՊՏՀ-ի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը Վահագն Խաչատուրյանը իր ողջույնի խոսքում նշել է, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է որևէ կերպ խոչընդոտ հանդիսանան համալսարանի նորանոր հաջողություններ արձանագրելու գործընթացին, այլ պետք է անել ամեն հնարավորը՝ զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար:

«Հասկանալով այն դժվարությունները, որոնց առջև մենք կանգնած ենք՝ որպես երկիր, կուզեի որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինենք և բարեխղճորեն կատարենք մեր գործը, ուսանողներն իրենց տեղում պետք է լինեն, դասախոսներն՝ իրենց, համալսարանի ադմինիստրացիան՝ իր տեղում և մենք բոլորս մեր աշխատանքները կատարենք: Հավատացեք, որ իշխանությունը, կառավարությունը կամ մյուս մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրներին լուծում տրվի: Բավականին բարդ է լուծում գտնելը, որովհետև հարևան երկիրն ուղղակի անհասկանալի, անտրամաբանական քայլեր է անում, բայց համոզված եղեք, որ այն պատասխանները, որոնք մենք պետք է տանք՝ հավասարակշռված, բազմակողմանի ուսումնասիրված են լինելու և ցանկացած քայլի դեպքում հաշվի են առնվելու բոլոր հետևանքները»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է օգտագործի իր առավելությունները, որոնք կայանում են նաև նրանում, որ «մենք մեր հասարակական, քաղաքական և առօրյա կյանքում մեր գործունեության մեջ ինքնուրույն որոշումներ ենք կայացնում»:

Օրակարգի հարցերի շարքում զեկուցմամբ հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, որը ներկայացրել է համալսարանի 2022թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, համալսարանի 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարման արդյունքները, 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև համալսարանի 2023-2027թթ. զարգացման ռազմավարությունը։

Խորհուրդը որոշել է հավանության արժանացնել գործունեության տարեկան հաշվետվությունը, բավարար գնահատել նախահաշվի կատարման արդյունքները, հաստատել 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև՝ համալսարանի 2023-2027 թթ. զարգացման ռազմավարությունը: