Շրջափակման ընթացքում Արցախում 1000 աշխատատեղ է կրճատվել. Պետնախարարի խորհրդական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
Բոլորը

2020 թվականի պատերազմից հետո էապես փոխվել է Արցախի տնտեսության կառուցվածքը, նոր ծախսեր իրականացնելու պատճառով բյուջետային և տնտեսական բազմաթիվ խնդիրներ առաջացել։ Այս մասին «Մեկ ամիս շրջափակման մեջ․ հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ընթացքում հայտարարեց Արցախի պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ճանապարհի փակման արդյունքում 2022 թվականի պետական բյուջեի մասով թեև աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումը դեկտեմբեր ամսվա համար ամբողջությամբ կատարվել է, սակայն պարտավորությունների մի մասը պետական բյուջեի դեկտեմբեր ամսին ամրագրվեց լրացուցիչ դեֆիցիտի տեսքով»,-ասաց Առաքելյանը, հավելելով, որ այդ պարտավորությունները ստիպված կատարվելու են այս տարվա ընթացքում։

Լաչինի միջանցքի փակումից ի վեր բազմաթիվ ընկերություններ, բազմաթիվ ոլորտներ հնարավորություն չունեն աշխատելու, որը ոչ միայն հարկային եկամուտների էական նվազեցում է առաջացնում, այլ նաև աշխատատեղերի։

«Այս պահին ցավով պետք է արձանագրենք, որ արդեն 1000-ից ավելի աշխատատեղերի կրճատում, բիզնեսների ժամանակավոր փակման գործընթաց է տեղի ունենում և 2023 թվականի պետական բյուջեն էականորեն փոխելու է իր կառուցվածքը»,- նշեց Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։