Վեճ և վիրավորանքներ. ինչպես անցավ զոհվածների ընտանիքներին աջակցելու նախագծի քննարկումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում։ Իրավիճակը հենց սկզբից սրվեց հանձնաժողովի նախագահի ռեպլիկից հետո․ Քոչարյանը դաշնակցական Գեղամ Մանուկյանի քաղաքական հայտարարությունից հետո հեգնեց՝ Արարատի մարզ գնալիս մեքենան զգույշ վարել։

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հենց այսպիսի մթնոլորտում սկսեցին քննարկել ընդդիմադիր պատգանավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագիծը։ Նազարյանն առաջարկում է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցել հիփոթեքային վարկը մարելիս, փոխհատուցել մինչև 25 տարեկան երեխաների ուսման վարձը, այդ թվում՝ եթե նրանք սովորում են օտարերկրյա բուհերում, իրականացնել զոհվածների ընտանիքների անդամների կենտրոնացված հաշվառում, հողի, ոռոգման ջրի վարձավճարները փոխհատուցել, առողջապահության ծառայություններ տրամադրելիս արտոնություններ սահմանել:

Ընդդիմադիր պատգամավորը նախագծի զեկուցման ժամանակ ներկայացրեց ոչ թե օրենքի դրույթները, այլ սկսեց խոսել զոհվածների ընտանիքների ու վիրավորների նկատմամբ հասարակության և պետության վերաբերմունքից։ Իշխանական պատգամավորների համար սա, թերևս, լավ առիթ էր․ նրանք շեղվեցին նախագծի քննարկումից և զոհվածների ընտանիքների խնդիրներից։ Իսկ այդպիսի խնդիրները քիչ չեն․ մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքից սեպտեմբերի 13-ին զոհվածների երեք ընտանիքներ, որոնցում նաև անչափահասներ կան, չեն ստանում որևէ աջակցություն։

Իսկ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, որը հենց Գեղարքունիքի մարզից է ընտրված, առաջարկում է չգնալ սգալու ճանապարհով։ Փաշինյանի թիմակիցն առաջարկում է նաև չխոսել գերիների ու անհետ կորածների մասին։

Գեղամ Նազարյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ որդուն է կորցրել, համամիտ է, որ հավերժ չպետք է սգալ, սակայն նա մատնացույց է անում հասարակության անտարբեր վերաբերմունքը։ Օրինակ է բերում․ սեպտեմբերի 13-ից մի քանի օր անց Երևանի կենտրոնական փողոցներում քեֆ-ուրախություն է եղել։

ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը, թեև սատարում է ընդդիմադիր Գեղամ Նազարյանի գաղափարը, սակայն կարծում է՝ պետք է քննարկումների արդյունքում նախագծում փոփոխություններ լինեն։ Նաև հակադարձում է՝ հասարակությունն անտարբեր չէ զոհվածների հարազատների ու վիրավորների հանդեպ։ Իշխանական պատգամավորը կարծում է՝ «Հայաստան» խմբակցությունը զոհվածների ընտանիքներին օգնելու լավ վերնագրով, բայց վատ բովանդակությամբ նախագիծ դիտմամբ է շրջանառում։

Նախագծի քննարկման ընթացքում իշխանականներն ու ընդդիմադիրները հունից դուրս եկան։ Անդրանիկ Քոչարյանը նախատեսված ժամանակից երկար ելույթ ունենալու համար դիտողություն արեց Աննա Գրիգորյանին, որից հետո փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։

Կրքերը հանդարտվելուց հետո Գեղամ Նազարյանը նշեց՝ Կառավարությունը նախագիծը մերժել է՝ ասելով, որ բյուջեի վրա լրացուցիչ բեռ է լինելու: Նիստին ներկա ՔՊ-ականներին հաջողվեց ընդդիմադիր պատգամավորին համոզել, որ նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգվի՝ այդ ընթացքում փոփոխություններ կատարելու հիմնավորմամբ։ ՔՊ-ականներն իսկապե՞ս կօգնեն, որ զոհվածների հարազատներին աջակցող նախագիծն ընդունվի, պարզ կդառնա երկու ամիս անց։ Մինչ այդ, հայտնի չէ՝ նախագծի քննարկումը հետաձգելու պատճառն արդյո՞ք այն չէ, որ հանրությունը չարձանագրի՝ բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստացող ՔՊ-ականները դեմ են հայրենիքի համար կյանքը տված տղաների ընտանիքներին օգնելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան