Պայմանավորվել են՝ ընտրությունները կանցկացվեն ապրիլ-մայիսին. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբը ձևավորման փուլում է և հաջորդ շաբաթվա ընթացքում, ամենաուշը մինչև ամսվա վերջ կամբողջանա։ Որոշվել է խորհրդարանական 4 խմբակցություններից 4-ական ներկայացուցիչ ընդգրկել՝ խմբակցության ղեկավարները և 3-ական ներկայացուցիչ։ ՀՀԿ-ն արդեն որոշել է իր ներկայացուցիչներին՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան:

«Ծառուկյան դաշինքից» դեռևս 2 անուն է հայտնի՝ Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան, «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, ՀՅԴ-ից դեռ չեն որոշել։ Խմբի աշխատանքները համակարգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով նախնական հանդիպումներ է ունեցել օրենսդիրի ներկայացուցիչների հետ և տեղեկացրել, որ առաջարկ կա՝ իջեցնել անցողիկ շեմը․ կուսակցությունների դեպքում 5-ից դարձնել 3, իսկ դաշինքների դեպքում՝ 7-ից` 5 տոկոս։ Առաջարկը, սակայն, միանշանակ չի ընկալվել՝ այն հակադարձմամբ, որ դրանով նպաստավոր պայմաններ կստեղծվեն մարդ-կուսակցությունների համար։

Ի դեպ, տեղեկություն կա, որ սեպտեմբերից մեկնարկելիք հանդիպում-քննարկումները կտևեն մինչև հաջորդ տարվա փետրվար։ Պայմանավորվել են՝ այդ ժամանակ հայտարարել ԸՕ-ի աշխատանքների ավարտի մասին, իսկ ընտրություններն անցկացնել ապրիլ-մայիսին, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքեց պայմանավորվածությունների մասին տեղեկությունը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: