Թուրքիայի ընտրություններում երեք ընդդիմադիր գործիչներ հաղթում են Էրդողանին․ հարցում

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշն առաջիկա նախագահական ընտրություններում առաջատար են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։ Այս մասին են վկայում ORC Research մասնավոր սոցհարցման արդյունքները, գրում է Duvar-ը։

Ընդդիմադիր մեկ այլ՝ İYİ (Լավ) կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները ևս հաղթում է Էրդողանին, մինչդեռ CHP-ի առաջնորդ Քըլըչդարօղլուն մի փոքր հետ է երկրի գործող նախագահից։

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հարցման արդյունքներով ստացել է ձայների 49,4 տոկոսը, իսկ Էրդողանը՝ ընդամենը 39,8 տոկոս։ 10,8 տոկոսն ասել է, որ չի կողմնորոշվում։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ստացել է ձայների 47,0 տոկոսը, Էրդողանը՝ 41,9 տոկոսը։ 11,1 տոկոսն ասել է, որ չի կողմնորոշվել։

Նշենք, որ Էրդողանը 2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո հակասությունների մեջ երկու քաղաքապետերի հետ։

Մյուս կողմից, Մերալ Աքշեները ստացել է ձայների 46,3 տոկոսը Էրդողանի դեմ պայքարում, որը ստացել է քվեների 41,7 տոկոսը։ 12 տոկոսն ասել է, որ չի կողմնորոշվել: Իսկ ահա CHP-ի առաջնորդ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 41,8 տոկոսը, մրցակից Էրդողանը՝ 42,5 տոկոսը։ Այս դեպքում 15,7 տոկոսն ասել է, որ չի կողմնորոշվել։

Թեև լուրեր են շրջանառվում, որ İYİ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները Քըլըչդարօղլուի փոխարեն կողմ է CHP-ից Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի թեկնածության առաջադրմանը, CHP-ի որոշ բարձրաստիճան գործիչներ պնդում են, որ Քըլըչդարօղլուն կլինի իրենց թեկնածուն ընդդեմ Էրդողանի: Ինքը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ ընդիմադիր վեցնյակի դաշինքն է ընտրելու նախագահի թեկնածուին, և որ ինքը կընդունի առաջադրվել նախագահի պաշտոնում, եթե վեց առաջնորդները համաձայնեն։

Վեցի դաշինքն ընդգրկում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), İYİ (Լավ) կուսակցությունը, Ուրախություն (Saadet) կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, DEVA (Ժողովրդավարություն և առաջադիմություն) կուսակցությունը և Ապագա (Gelecek) կուսակցությունը:

Որոշ փորձագետներ նշում են, որ CHP-ից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը պետք է առաջադրվեն նախագահական ընտրություններում, քանի որ Քըլըչդարօղլուն չի կարող բավարար քանակությամբ պահպանողական ընտրողների ներգրավել իշխող դաշինքից: Նրանք նաև պնդում են, որ Էրդողանի նախընտրական արշավը կարող է կառուցվել Քըլըչդարօղլուի դեմ։

Ի դեպ, Էրդողանը չի բացառել, որ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, հնարավոր է, նախատեսվածից ավելի վաղ անցկացվեն։

Էմմա Չոբանյան