«Ոսկե գլոբուս 2023». Սթիվեն Սփիլբերգը և Քեյթ Բլանշեթը արժանացել են գլխավոր մրցանակի

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը։ Գլխավոր հաղթողներ են դարձել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, դերասանուհի Քեյթ Բլանշեթը և դերասան Օսթին Բաթլերը։

Սփիլբերգն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ «Ֆաբելմանները» ֆիլմի համար, որը պատմում է հասունացման մասին, և որում հայտնի հոլիվուդյան ռեժիսորը մասամբ նկարագրել է իր պատանեկությունն ու երիտասարդությունը: Ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Քեյթ Բլանշեթը «Ոսկե գլոբուս» է ստացել «Թառ» ֆիլմի համար՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, որտեղ նա մարմնավորել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորին։ Դերասանուհին չի մասնակցել արարողությանը, քանի որ այժմ նկարահանումների է Մեծ Բրիտանիայում։

Օսթին Բաթլերն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին «Էլվիս» ֆիլմի համար, որը հայտնի երգիչ Էլվիս Փրեսլիի մասին կենսագրական ֆիլմ է, ռեժիսորն է Բազ Լուրմանը:

Իռլանդացի դերասան Քոլին Ֆարելը ճանաչվել է «Լավագույն դերասան»՝ «Կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում՝ «The Banshees of Inisherin» տրագիկոմեդիայի համար, որի իրադարձությունները տեղի են ունենում հեռավոր իռլանդական կղզում: Այս ժապավենը լավագույնն է ճանաչվել նաև «Կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում, «Ոսկե գլոբուս» է ստացել նաև դրա սցենարիստ Մարտին Մակդոնահը։

Միշել Յեոն «Կատակերգության/մյուզիքլ» անվանակարգում արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակի՝ «Ամեն ինչ, ամենուր, ամբողջը միանգամից» գիտաֆանտաստիկ կատակերգության համար։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Գիլերմո դել Տորոյի «Պինոկիոն»:

Դերասան Էդդի Մերֆին այս տարի ստացել է հեղինակավոր Սեսիլ Բ. ԴեՄիլ մրցանակը կինեմատոգրաֆիայի գերազանցության համար։

«Վիշապի տունը» և «Գահերի խաղը» ճանաչվել են «Լավագույն հեռուստասերիալ»:

Արարողությանը հեռարձակվել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը։ Նրան ներկայացրել է դերասան Շոն Փենը, որը բազմիցս այցելել է Ուկրաինա լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո։

Տաթև Ֆռանգյան