Արցախի նորանշանակ ԱԳ նախարարը կաշխատի Երևանից

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱՀ արտաքին գործերի նախարար նշանակված Սերգեյ Ղազարյանը Երևանում է և այստեղից է կատարելու իր աշխատանքը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության մամուլի խոսնակ Արմինե Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ Արցախի մի շարք պաշտոնյաներ այժմ ՀՀ-ից են աշխատում, քանի որ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով վերադառնալու հնարավորություն չկա: Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Վերջինիս հետ խոսել չկարողացանք․ խոսնակն ասաց` առցանց ռեժիմով հանդիպման է, բացի այդ՝ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով առաջիկա օրերին չի պատրաստվում հարցազրույց տալ:

Թե որն է Դավիթ Բաբայանին պաշտոնից ազատելու պատճառը` պաշտոնական պարզաբանում չկա։ Բաբայանից ևս պարզաբանում ստանալ չհաջողվեց․ նա այսօր մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Վաղը կլրանա Արցախի շրջափակման մեկ ամիսը. մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատրվակներով փակ են պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է։

Արփի Հակոբյան