Քրդերի՝ նախագահի սեփական թեկնածուին առաջադրելու որոշումը կօգնի Էրդողանի՞ն, թե՞ Թուրքիայի ընդդիմությանը․ Al Monitor-ի անդրադարձը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի երրորդ մեծ քաղաքական կուսակցությունը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), շաբաթավերջին հայտարարեց, որ իր թեկնածուին է առաջադրելու մինչև հունիսի 18-ը խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ նշանակված նախագահական ընտրություններում։ HDP-ի համանախագահ Փերվին Բուլդանի կողմից հայտարարված որոշումը կարող է մեծ ազդեցություն ունենալ նախագահական մրցավազքի վրա, գրում է Al Monitor-ը։

Հրապարակման համաձայն՝ կարծիքները բաժանված են, թե ում է ձեռնտու սա՝ գլխավոր ընդդիմադիր դաշինքի՞ն, որը հայտնի է որպես «Ժողովրդական դաշինք» և չի ներառում HDP-ն, թե՞ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ծայրահեղ աջ ազգայնական առաջնորդ Դևլեթ Բահչելիի դաշինքին։

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը։ Սոցիոլոգիական հարցումները ներկայում ցույց են տալիս, որ ոչ մի թեկնածու այդքան ձայն չի հավաքում, ընդ որում՝ ոմանք Էրդողանին հետ են դնում «Ժողովրդական դաշինքի» հավանական թեկնածուներից: Նրանք են Ժողովրահանրապետական կուսակցությունից Ստամբուլի և Անկարայի քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը, ինչպես նաև կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։

Նրանք, որոնք հավատում են, որ Էրդողանը շահելու է, պնդում են, որ եթե «Ժողովրդական դաշինքը» բացահայտորեն աջակցեր քրդերին, ընդդիմությունն առաջին փուլում հաղթելու ավելի մեծ հնարավորություն կունենար, եթե նրա թեկնածուն քուրդ ընտրողների համար ընդունելի լիներ։

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք ընդդիմությանն աղաչում ենք մեզ հետ ընդհանուր ռազմավարություն մշակել։ Փոխարենը նրանք արհամարհեցին մեզ, արհամարհեցին և հավատացին, որ մենք կկատարենք իրենց պատվերը և կմոբիլիզացնենք մեր բազան իրենց օգտին։ Ճշմարտությունն այն է, որ այս ընդդիմությունը Էրդողանի նման ֆաշիստական է և քրդերի համար որևէ բան անելու զրոյական հակում ունի: Այսպիսով, մենք ասում ենք՝ «Թող ֆաշիստները պայքարեն իրար մեջ, և մենք կգնանք մեր ճանապարհով»: Եթե նրանք կարծում են, որ մենք բլեֆ ենք անում և կօգնենք իրենց հաղթել, ինչպես Ստամբուլում, ապա մեծ ցնցման մեջ են»,- Al-Monitor-ին ասել է HDP-ի պաշտոնյան։

Պաշտոնյան ակնարկում է 2019 թվականի տեղական ընտրությունները, երբ քրդամետ կուսակցությունն աջակցեց Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հաղթանակին։

HDP-ին բաժին է ընկնում երկրի ձայների 10-12 տոկոսը։ Ըստ լրատվամիջոցի՝ ոմանք պնդում են, և Քըլըչդարօղլուն նրանց թվում է, որ HDP-ի՝ սեփական թեկնածու առաջադրելու որոշումը կխաղա ընդդիմության օգտին՝ առաջին փուլում մեծացնելով իր ձայների բաժինը: Քրդական բազան ավելի հավանական է, որ երկրորդ փուլում քվեարկի ընդդիմության օգտին: Հենց այդ ժամանակ էլ, հավանաբար, կսկսվեն իրական սակարկությունները, երբ HDP-ն առաջ քաշի պաշտոններ ապագա կառավարությունում և բարեփոխումներ, որոնք ուղղված են քրդերին երկար ժամանակ մերժված իրավունքներ տրամադրելուն, ինչպիսին է նրանց մայրենի լեզվով կրթությունը պետական դպրոցներում:

Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ն կարող է փորձել ինքնուրույն գործարք կնքել։ Սակայն PKK-ի դեմ ուղղված նրա աճող ռազմական արշավը և HDP-ի քրեականացման գործընթացը դժվարացնում են համաձայնությունը:

Էմմա Չոբանյան