Նիկոլ Փաշինյա՛ն, ինչո՞ւ ես իջևանցի ընկերոջդ ՆԳ նախարար նշանակում․ չե՞ս ուզում էս երկրում բան փոխել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Դատաիրավական, իրավապահ համակարգում ՀՀ Կառավարության հերթական նշանակումներն արժանացել են խստագույն քննադատության քաղհասարակության կողմից։ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ՝ Հայաստանի ներքին գործերի նախարար նշանակվեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Այն ՀԿ-ները, որոնք ներգրավված էին ոստիկանական համակարգի բարեփոխումներում, դադարեցրին իրենց մասնակցությունն այդ պրոցեսին՝ պնդելով, որ նա բարեփոխումների դեմ դիմադրության առաջամարտիկն էր։

Նիկոլ Փաշինյանը 2018-ի հեղափոխության ժամանակ խոստացել էր իրականացնել դատաիրավական համակարգի վեթինգ, անցումային արդարադատություն։ Քաղհասարակության պահանջներից է եղել լյուստրացիան։ Բայց որոշ կառույցներում դատավորներ նշանակվեցին իշխանությանը լոյալ մարդիկ, անգամ՝ ՔՊ խմբակցության անդամ։

Ժողովրդավարությունն իշխանության ճյուղերի, այդ թվում՝ դատական իշխանության հավասարակշռող վերահսկողությունն է Կառավարության և օրենսդիրի վրա։ Վերահսկողության տակ վերցնելով դատական համակարգը՝ իշխանությունը չի՞ հակասում իր իսկ հռչակած արժեքներին։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Factor TV-ին տված հարցազրույցում նշում է, որ այս պրոցեսը Հայաստանում «մեկ մարդու իշխանություն» ստեղծելու մասին է։

«Այս մեկ մարդն ուզում է իր վստահելի անձանցով շրջապատվել։ Սա ավելի շատ նշանակում է, որ ինքն ունի ապահովության զգացումի պակաս։ Օրինակ՝ ԿԸՀ նախագահ նշանակել է իր ենթակա Վահագն Հովակիմյանին, ինչն ամենաշատն է ինձ վրա ազդում։ «Ենթակա» եմ խորհրդանշական կերպով ասում, բայց քանի որ այնտեղ աշխատել եմ, Վահագնին էլ գիտեմ, որ ենթակայի բանով է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին։ Ինչո՞ւ ես դու իրեն նշանակում ԿԸՀ նախագահ։ Այսինքն՝ միտում կա կեղծելո՞ւ ընտրությունները։ Ինչո՞ւ ես վստահ այդքան, որ քո քայլերը ճիշտ են։ Քո իջևանցի ընկերոջը պետք է նշանակեի՞ր ՀՀ ՆԳՆ նախարար։ Լա՛վ, դու էս երկրի քաղաքացի ես, չե՞ս ուզում որևէ բան փոխել էս երկրում»,- հարց բարձրացրեց Ժաննա Ալեքսանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան