Քաղաքական սկանդալ Թուրքիայում․ երկրի ԶՈՒ հրամանատարները ծափահարել են Էրդողանի՝ ընդդիմության առաջնորդին ուղղված քննադատությունից հետո

Լուրեր

29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ազգային պաշտպանության նախարարությունում ելույթ է ունեցել «Նոր սերնդի փոթորիկ» (Fırtına) հաուբիցների հանձնման  արարողության ժամանակ՝ հերթական անգամ թիրախավորելով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, գրում է Duvar-ը։

«Նրանք գնում են Ամերիկա, Անգլիա, Գերմանիա՝ օգնություն խնդրելով արտաքին տնտեսական հանձնակատարներից։ Մյուս կողմից՝ մենք այս հսկա աշխատանքի արդյունքը շահագործման ենք հանձնում մեր սեփական ինժեներների, մեր աշխատողների հետ՝ տեղական և ազգային մակարդակով»,- ասել է Էրդողանը՝ ակնարկելով Քըլըչդարօղլուի վերջին այցերը նշված երկրներ։

Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարները ծափահարել են Քըլըչդարօղլուին ուղղված Էրդողանի խոսքերից հետո։

Ընդդիմադիր գործիչն իր հերթին այսօր քննադատել է հրամանատարներին, որոնք ծափահարել են։

«Երեկ ցույց տրվեց, որ պետությունը քայքայվում է։ Զինվորականները ծափահարում էին Էրդողանի ստերին ի պատասխան։ Ես երբեք չեմ ուզում, որ զինվորականներն ինձ ծափահարեն։ Հրամանատարներ, ձեր տեղը ճանաչե՛ք, քաղաքականությունը զինվորի գործը չէ։ Եթե նրանք ցանկանում են ներգրավվել քաղաքականության մեջ, ապա պետք է հանեն սուրբ համազգեստը, միանան Էրդողանին»,- ասել է Քըլըչդարօղլուն իր կուսակցության խորհրդարանական խմբի հետ հանդիպման ժամանակ։

Էմմա Չոբանյան