Բնապահպանության նախարարն ընդունել է KfW բանկի բնապահպանական ծրագրերի պատվիրակությանը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում իր առաքելությունն ավարտող KfW  գերմանական բանկի  բնապահպանական ծրագրերի նախկին ղեկավար Անդրեաս Վայցելին և ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման մեկնարկին նախարար Արծվիկ Մինասյանը և  Անդրեաս Վայցելը ստորագրել են«Շիկահող» պետական արգելոցի հարակից 4 համայնքների էներգետիկ անվտանգության ապահովման ծրագիրը»: Այն իրականացվելու է KfW բանկի կողմից տրամադրված 8.25 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներով իրականացվող Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրերի շրջանակներում:

Նախարար Ա. Մինասյանը Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Էներգիայի և բնական ռեսուրսների ծրագրերի ավագ կառավարիչ Անդրեաս Վայցելին շնորհել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ: 

ՀՀ բնապահպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով  Անդրեաս Վայցելին Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության համար, նշել է, որ նա իր անձնական ներդրման շնորհիվ ծրագրերի մեկնարկի այնպիսի հիմքեր է ձևավորել, որոնք  միանշանակ ապահովելու են դրական արդյունքներ: Արծվիկ Մինասյանը նաև ողջունել է ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքները ոչ միայն արդյունավետ, այլև օրինակելի կլինեն շատերի համար:

Անդրեաս Վայցելը` շնորհակալություն հայտնելով պարգևի և ջերմ խոսքերի համար, նշել է, որ դժվարությամբ է լքում Հայաստանն այն ժամանակահատվածում, երբ պահպանվող տարածքների ոլորտում մեկնարկել է արդյունավետ համագործակցության կարևոր փուլ և հաջողություն մաղթել ծրագրի նորանշանակ ղեկավար Ալվարո Բեռիելիին: 

Կողմերը քննարկել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրի կառուցվածքին և բովանդակությանը վերաբերող հարցեր: Բնապահպանության նախարարը կարևորել է ծրագրի լիարժեք իրականացումը, քանի որ այն լինելով շարունակական, ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից է: Արծվիկ Մինասյանը հատկապես առանձնացրել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, հավաստիացնելով, որ բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների զարգացումն ուղղակի իր դրական ազդեցությունը կունենա պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի բարելավման և զարգացման վրա: 

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համատեղ քայլերի և դրանց իրականացման ուղիների վերաբերյալ: